
Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով։
«Մեզ համար չափազանց կարևոր է մեր թուրք ընկերների հետ հարաբերությունների զարգացումը: Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է: Շատ կարևոր է Թուրքիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ինեգրվելու գործընթացին»,-նշել է Կվիրիկաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանը հետաքրքված է առավել սերտացնելու ու խորացնելու Թուրքիայի հետ հարաբերությունները քաղաքական, առևտրա-տնտեսական, տրանսպորտային, էներգետիկայի և մշակութային ոլորտներում: