
Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ամբողջ աշխարհից հետ է կանչել ավելի քան 208 դիվանագետ: Նրանցից 32-ը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարության համաձայն, վերջիններիս Թուրքիա տարհանձնելու` էկստրադիցիայի հարցի շուրջ բանակցություններ են ընթանում: Մինչ այդ, հայտնի է դարձել, որ Հունաստանում ծառայության մեջ գտնվող Թուրքիայի 2 ռազմական կցորդներ տեղափոխվել են Իտալիա:
Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել կամ աշխատանքից ազատվել է ավելի քան 60.000 մարդ: Թուրքիայի կառավարությունը համարում է, որ հեղաշրջման փորձը կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին: Ինքը` Գիուլենը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքը: