
Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի, Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությանը։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
Վերջինիս խոսքով, Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի ընդլայնման առումով Անկարան կարևոր որոշումների է սպասում:
«Մենք կողմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և աջակցում ենք Վրաստանի, Մակեդոնիայի և Բոսնիա Հերցեգովինայի անդամակցությունը»,-Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում imedinews-ը: