Ապրիլի 26-ին Թուրքիայում շուրջ 9 հազար ոստիկան աշխատանքից ազատվել է՝ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Երեկ Թուրքիայում իրականացված հատուկ գործողության հետևանքով Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապված 1000 մարդ է ձերբակալվել: 81 նահանգներում խուզարկում է իրականացվել: Թուրքիայի համապատասխան մարմինները 3 հազարից ավել մարդու ձերբակալման հրաման են արձակել:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի մեջ պաշտոնական Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին, իսկ վերջինիս կազմակերպությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական: