
Թուրքիայի խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը` ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների դեմ:
Ստամբուլում հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով հերթական խաղաղ ցույցն ավարտվել է ձերբակալություններով:
Բեշիքթաշում ավելի քան 300 մարդ նախագահ Էրդողանի դեմ Աթաթուրքի պաստառերով դուրս է եկել փողոց: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` 19 մարդ ձերբակալվել է:
Այս ամենին զուգահեռ, ընդդիմադիր Թուրքիայի ժողովրդական հանրապետական կուսակցությունը, պատրաստվում է հանրաքվեի արդյունքները վիճարկել դատարանում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: