
Թուրքիայում սպանվել է իշխանական շրջանակներին մոտ կանգնած Yeni Akit թերթի գլխավոր խմբագիր Քադիր Դեմիրելը:
Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ Դեմիրելին դստեր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է փեսան՝ Իեվուզ Կարանփալին։ Ամերիկյան foxnews-ը՝ հղում անելով թուրքական Անադոլու գործակալությանը, նշում է, որ Կարանփալին վիրավորել է նաև կնոջը՝ Դեմիրելի դստերը։
Դեմիրելը Yeni Akit-ի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է մեկ տարի առաջ։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թերթը հայտնի է հակահայկական և հակաքրդական հրապարակումներով: