Թուրքիայում շարքային քաղաքացիներին ու երկիր ժամանած զբոսաշրջիկներին ոչ մի վտանգ չի սպառնում

Թուրքիայում շարքային քաղաքացիներին ու երկիր ժամանած զբոսաշրջիկներին ոչ մի վտանգ չի սպառնում: Վստահեցրել է Վրաստանում Թուրքիայի դեսպան  Լևենտ Զեքի Գյումրուքչուն: 

«Ոզում եմ համոզված լինեք, որ Թուրքիայում  վտանգ  չկա: Արտակարգ  դրություն սահմանելու արդյունքում եվս փոփոխության չեք հանդիպի»,- հայտարարել է Գյումրուքչուն` ավելացնելով, որ Թուրքիայում հայտարարված արրտակարգ դրությունը եվս ոչ մի կերպ չի սահմանափակում զբոսաշրջիկների տեղաշարժը:

Ինչ վերաբերում է  ավիաթռիչքների  իրականացմանը, դեսպանի խոսքով, այս առումով եվս որևէ փոփոխություն  չկա:  Դեսպանը հերքել է  համացանցում տարածված լուրերը, թե քաղաքացին օդանավակայան պետք է ժամանի թռիչքից   5-6 ժամ առաջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 3 ամիս տևողությամբ արտակարգ դրություն  է սահմանել:

Վրաստանում Թուրքիայի դեսպանը հրավիրած ասուլիսում եվս մեկ անգամ  վստահեցրել է, որ  հեղաշրջման կազմակերպիչը  Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական» կազմակերպությունն է:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ու  ԱՄՆ-ում բնակվող հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը վաղեմի քաղաքական հակառակորդներ են։

 

Թողնել պատասխան