
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի համար չորս հոգու է ձերբակալել: Այս մասին հաղորդում է «newsgeorgia» լրատվականը` հղում անելով Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Նրանցից երեքը Շրի-Լանկայի, իսկ մեկը` Թուրքիայի քաղաքացիներ են: Նախաքննության տվյալներով` վերջինս փորձել է օգնել Շրի Լանկայի երեք քաղաքացիներին հսկիչ անցագրային կետի շրջանցմամբ մտնել Վրաստան: Հարուցված է քրեական գործ, բոլոր չորս ձերբակալվածներին սպառնում է 4-5 տարվա ազատազրկում: