Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի: Մայիսի 23-ին նա կհանդիպի վրաստանյան գործընկերոջը՝ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Բանակցություններից հետո երկու երկրների վարչապետները համատեղ ասուլիսով հանդես կգան: Վերջին անգամ Թուրքիայի կառավարության ղեկավարը Վրաստանում էր այս տարվա մարտին՝ Աջարիա ոչ պաշտոնական այցով: Վրաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ի մայիսից։ Երկրները համագործակցում են առևտրի, էկոնոմիկայի, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության, կրթության ոլորտներում, համարվում են ռազմավարական գործընկերներ: Թուրքիան Վրաստանի ներմուծող գործընկեր երկրների շարքում երկրորդն է։
Վրաստան-Թուրքիա արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 1,52 միլիարդ դոլար: Սա երկրի ընդհանուր առևտրաշրջանառության 12,7 տոկոսն է: