Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո զինվորական ուժերում «մաքրման» արդյունքում գեներալների և ադմիրալների թիվը 40 տոկոսով նվազել է՝ գրում են թուրքական լրատվամիջոցները: Համեմատության համար կարելի է ասել, որ մինչ հեղաշրջման փորձը երկրում 236 գեներալ և ադմիրալ կար, հիմա՝ 196 : Հաղորդվում է, որ հեղաշրջման փորձից հետո Զինված ուժերի շարքերում ընդունվել է 13 հազար զինվորական, որոնց մեծ մասը պահուստային սպաներ էին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը զինված հեղաշրջման փորձ արեց։ Հիմնական բախումները տեղի ունեցան Անկարայում և Ստամբուլում: Զոհվեց ավելի քան 255 մարդ, 2 հազարից ավելին վնասվածքներ ստացան, ապստամբությունը ճնշվեց: Թուրքիայի իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին հայտարարեց երկրում եռամսյա արտակարգ դրության մասին՝ ըստ սահմանադրության 120 հոդվածի, որը երկու անգամ երկարաձգվում է: Այս տարվա ապրիլին որոշում կայացվեց ևս 90 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: