«Թուրքիայի զինված հեղաշրջման կազմակերպիչներից մեկը Վրաստանում է թաքնված»,-նման կանխատեսումներ են անում թուրքական լրատվամիջոցները` իմի բերելով ստացվող տեղեկատվությունները:
« Daily Sabah»-ը գրում է, որ խոսքը վերաբերում է այժմ հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Ադիլ Օկսուզի մասին, ով հեղաշրջում իրականացնելու նպատակով խոհրդակցել է Ֆեթուլլահ Գյուլենի հետ, այդ նպատակով եղել է նաև ԱՄՆ-ում: Տեղեկացնենք, որ թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձում մեղադրում են թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ըստ թերթի, թուրքական ոստիկանությունը ձերբակալել է բոլոր այն մարդկանց, ովքեր, ըստ ոստիկանության, օգնել են Օկսուզին քաղաքից հեռանալու հարցում:
« Daily Sabah»-ը գրում է, որ թուրք գեներալների հետ զինված հեղաշրջման ծրագիրը հենց Օկսուզն է մշակել:
Որոշ լրատվամիջոցներ էլ պնդում են, որ Վրաստանում է գտնվում նաև թուրք հայտնի դատախազ Զաքարիա Օզին, ում հաջողվել է մայրաքաղաքից հեռանալ այս տարեսկզբին` ձերբակալության մասին օրդերը ստանալուց հետո:
«Daily Sabah»-ը տեղեկացնում է` որոշ օգտատերեր համացանցում գրում են, որ Օկսուզին ու Օզին միասին տեսել են վրացական ռեստորաններից մեկում: Սակայն այս լուրը թուրքական իշխանությունները չեն հաստատում:
Վրաստան իրավապահ մարմինները այս մասին դեռև հայտարարություն չեն արել: