
akhaltskha.net-ը գրում է, որ Սամցխե-Ջավախք է այցելել Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն, Նահանգապետը շնորհավորել դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ինչպես երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի հարեւան շրջանների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության ակտիվացմանը:
Մարզպետ Ակակի Մաճուտաձեն խոսել է Սամցխե-Ջավախքում զբոսաշրջային ներուժի մասին, ինչպես նաև ծանոթացրեց ընթացիկ տարվա խոշոր նախագծերի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ախալցիխեում Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն հանդիպել էր նաև եռօրյա աշխատանքային այցով Ջավախքում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև զբոսաշրջային ներուժի հարցը: