Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան մեկնաբանել է Բաթումիում բացված թուրքական դպրոցի հետ կապված իրավիճակը, որն ինչպես պարզվել է, կառուցվել է առանց Վրաստանի իշխնության համապատասխան թույլտվության:
Նոր թուրքական դպրոց-լիցեյը Բաթումիում բացվել է սեպտեմբերի 20-ին, այստեղ սովորում են Վրաստանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ:
Դպրոցի շինարարությունը ֆինանսավորել է Թուրքիայի կառավարությունը: Բացմանը ներկա են եղել Թուրքիայի կրթության նախարարոության աշխատակիցներ, իսկ Վրաստանի իշխանության ներկայացուցիչներին հրավեր չի ուղարկվել: Դպրոցում կրթությունը թուրքերենով է, Թուրքիայի կրթույան նախարարության կրթական ծրագրով:
Թուրքական դպրոցի բացման մասին առաջին հատարարությունն արվել է Վրաստանի «Հանրապետական» կուսակցության կողմից: «Վրաստանի կառավարությունը անպատասխանատու և անուշադիր վերաբերվեց այս հարցին: Դա ապացուցում է նաև նախարարի հայտարարությունն այն մասին, թե ինքը տեղյակ չէր, որ դպրոցը բացվում է առանց վրացական կողմից թույլտվության, դպրոցում աշխատող Թուրքիայի քաղաքացիների իրավաբանական կարգավիճակը ստուգելը ևս առանձին հարց է: Սա խնդրահարույց է ոչ միայն այս դպրոցի, այլ ամբողջ Վրաստանի համար»,-հայտարարել է «Հանրապետական» կուսակցության ղեկավար Խաթունա Սամնիձեն: Նա նշել է, թե Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և համագործակցություն կա գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև Կրթության: Սամնիձեն կոչ է արել կառավարությանը հնարավորինս շուտ կարգավորել ապօրինի կառուցված դպրոցի հարցը՝ օրենքով սահմանված կարգով:
Իր հերթին Կրթության նախարարն ասել է, որ չնայած թուրքական կողմի հետ դպրոցի հավատարմագրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, Վրաստանի օրենսդրության շրջանակում, սակայն Բաթումիի դպրոցը բացվել է առանց այդ ընթացակարգերն անցնելու: Նախարարն անթույլատրելի է համարել ինչպես առանց իշխանության թույլտվության դպրոցի գործարկումը, այնպես էլ ուսումնական հաստատության բացմանը վրաստանյան ներկայացուցիչներին չհրավիրելը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Վրաստանում քիչ չեն առանց իրավունքի գործող դպրոցները. «Մենք մասնավոր, եվրոպական դպրոցներ ունենք, որոնք ուսումնառություն են կազմակերպում միջազգային ծրագրով: Փաստացի՝ իրենց ավարտական վկայականը չի ընդունվում Վրաստանի հանրապետության կողմից»:
Միաժամանակ՝ Բաթումիի քաղաքապետն ասել է, թե եթե թուրքական դպրոցը չներկայացնի շինարարության աշխատանքները սկսելու թույլտվության մասին փաստաթղթերը, իշխանությունները կարող են ապամոնտաժել շենքը: Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ դպրոցը մի քանի անգամ արդեն նախազգուշացում է ստացել և նույնիսկ տուգանվել՝ վերջին անգամ դրոպցի ղեկավարությունը ստիպված է եղել ինը հազար լարի տուգանք վճարել: Տեղեկատվությունը newsgeorgia.ge-ի