
Թուրքիայում Վրաստանի երկու քաղաքացի մեղադրվում են սպանության մեջ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ մեկ վրացի ձերբակալված է, իսկ երկրորդին որոնում են:
Hurriyet թերթի տեղեկատվությամբ, խոսքը եղբայրներ Գ. և Գ. Ծ-երի մասին է: Թուրքիայի քաղաքացի Օրհան Չելիքը եղբայրներին աշխատանք է տվել մոտ 2 ամիս առաջ: Չելիքի տունը աշխատավայրի վերին հարկում է:
Թուրքական մամուլի տեղեկատվությամբ, անցյալ շաբաթ եղբայրները կապել են Օրհան Չելեքի ոտքերը և ձեռքերը, գլխին հագցրել են պոլիէթիլենային պարկ և սկսել են նրան կտտանքների ենթարկել, ինչի հետևանքով Թուրքիայի քաղաքացին մահացել է: Տեղի ունեցածը պատմել է Օրհան Չելեքի կինը, որը վրացիների կողմից ևս տանջանքների և բռնության է ենթարկվել:
Հանցագործության վայրում գտնվել է նաև Չելեքի երեխան, որը հարևաններից օգնություն է խնդրել: Դեպքի վայր են ժամանել իրավապահներ: Նրանք ձերբակալել են Գ.Ծ-ին, իսկ մյուս եղբայրը կարողացել է փախչել: Տեղեկացնում է interpressnews-ը: