Վրաստանի իրավապահները Խելվաչաուրիի շրջանի Սարփի գյուղում թմրանյութեր ներմուծելու մեղադրանքով մի քաղաքացու են ձերբակալել։
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ խուզարկության ընթացքում քաղաքացու մոտ հայտնաբերվել է «Սուբոքսին»-ի 21 հաբ, որը վերջինս Թուրքիայից փորձել է ապօրինաբար ներմուծել Վրաստան:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի 6-րդ կետի «Ա» ենթակետով (մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերելը եւ պահելը) և 262-րդ հոդվածի 4-րդ կետի «Ա» ենթակետով (թմրանյութերի, նրանց անալոգների կամ նախանյութերի անօրինական ներմուծում Վրաստանի տարածք կամ տարանցիկ փոխադրում)։
Այլ մանրամասներ ՆԳՆ-ը չի հաղորդում։