
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 5 քաղաքացու է ձերբակալել:
Նախարարության տեղեկատվության համաձայն՝ իրավապահները շուրջ 13 գրամ հերոին են առգրավել: Թմրանյութը հայտնաբերվել է ձերբակալվածների բնակարանում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք պարբերաբար թմրանյութերի վաճառքով են զբաղվել:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի 1-6 կետերով և 261-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Հատկանշական է, որ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2016թ․-ից ցայսօր 33 մարդու է ձերբակալել: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն: