«Նման հարցերի շուրջ լայն քննարկումներ են պետք ծավալել»,- այս մասին նշել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ պատասխանելով թմրանյութերի կիրառման ապաքրեականացման վերաբերյալ հարցին:
Նախարարի խոսքերով նախարարության դիրքորոշումն այս հարցի շուրջ վերջին շրջանում չի փոխվել:
«Դա շատ բարդ հարց է, պետք է նշեմ, որ որևէ մեկին պատժելու նպատակ չկա: Մեր նպատակն է նվազեցնել վնասը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ, սակայն սա բնավ կոնկրետ որոշումներ կատարելուց խուսափելու միջոց չէ: Այս պահի դրությամբ այդ հարցը քննարկման փուլում է: Վստահ եմ՝ շուտով ինչ-որ որոշման շուրջ համաձայնության կգանք, որը առավելապես կօգնի նվազեցնել սպասվող վնասը»,-ասել է Սերգեենկոն:
Վրաստանի խորհրդարանի 5 պատգամավորի հեղինակած թմրանյութերի օգտագործման ապաքրեականացման վերաբերյալ օրինագիծը խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթվա ընթացքում: