Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրություններից օրեր առաջ հրապարակվել է նախագահ Լեոնիդ Թիբիլովի մասին վրացական հատուկ ծառայությունների ենթադրյալ նամակը:
Նշված նամակը Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակահետախուզական վարչության բլանկով է գրված: Վարչության աշխատակիցը ՊԱԾ պետ Վախթանգ Գոմելաուրիին գրում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Թիբիլովի մասին: Փաստաթղթում խոսվում է, որ 2011 թվականին վրացական կողմը Թիբիլովին 10 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել տարբեր տեսակի ենթակառուցվածքային ծրագրերի համար: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իբրև վերահսկում է զենքի շարժը Ցխինվալում: Նաև նշվում է, թե Թիբիլովը, ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է բանակցություններ սկսել Բիձինա Իվանիշվիլիի հետ և կմտածի Վրաստանի կազմում դաշնային կարգավիճակ ստանալու մասին:
Սակայն, առաջին իսկ հայացքից փաստաթուղթը կեղծ է երևում, քանի որ բավականին տառասխալներ կան: