Թիանեթիի քաղաքապետ Թամազ Մեճիաուրին հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել քաղաքապետի նոր ընտրությունների հնարավոր նշանակմանը:
Հատկանշական է՝ եթե Թիանեթիի սակրեբուլոն (քաղաքային խորհուրդ) արդեն երրորդ ընթերցմամբ չհաստատի քաղաքի բյուջեն, քաղաքում նոր ընտրություններ կնշանակվեն: Մեճիաուրին հայտարարել է՝ նման սցենարի պատրաստ է և վստահ է, որ կհաղթի:
«Բյուջեն մինչ օրս (երկու անգամ) քաղաքական պատճառներով չի հաստատել: Սակրեբուլոյին ներկայացրած բյուջեի նախագիծը հեղինակել է նախկին քաղաքապետը: Ես ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ նախագծին, սակայն, միևնույնն է այն չհաստատեցին․․․կողջունեմ, եթե նոր ընտրություններ նշանակվեն և այս ամենն ավարտվի»,- հայտարարել է Մեճիաուրին:
Նշվում է, որ իր հերթին Թիանեթիի սակրեբուլոյի ղեկավար Գիորգի Ծոծկոլաուրին ևս չի բացառել, որ նոր ընտրություններ կնշանակվեն:
Հիշեցնենք՝ լքելով «Վրացական երազանք» կուսակցության շարքերը, Վրաստանի խորհրդարանի իշխանական թևը ներկայացնող նախկին պատգամավոր Թամազ Մեճիաուրիին անցավ ընդդիմության շարքերը՝ հիմնելով «Հանուն միասնական Վրաստանի» նոր քաղաքական ուժը։ Անցյալ տարի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 4 ձայնով նա առաջ անցավ «Վրացական երազանք»-ի թեկնածուից՝ ընտրվելով Թիանեթիի քաղաքապետ։