
Հուլիսի 13-ից Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա: Այս մասին տեղեկացրել է գործող վարչապետ Դեյվիդ Քեմերունը:
Հուլիսի 12-ին նա վերջին անգամ ղեկավարել է Կառավարության նիստը, վաղվանից վարչապետի աթոռը կզբաղեցնի Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:
«Ես ուրախ եմ, որ հաջորդ վարչապետը Թերեզա Մեյն է լինելու, նա ուժեղ եւ կոմպիտենտ անձնավորություն է, ես ամեն ինչում կսատարեմ նրան»,— ասել է Քեմերունը:
Հիշեցնենք, վերջինս հրաժարականի որոշումն ընդունեց հունիսի 23-ի հանրաքվեից հետո, երբ բրիտանացիները ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը կողմ քվեարկեցին: