
«Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ Թբիլիսիում անպայման տեղի կունենա հանրային քննարկում»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
«Թբիլիսիում անպայման տեղի կունենա հանրային քննարկում: Օրենքը ենթադրում է, որ առնվազն մեկ ամսվա ընթացքում քննարկումները պետք է շարունակվեն: Ինչ վերաբերում է անվտանգության ապահովմանը, ապա մենք ուշադիր լինենք, որ քննարկումներն անցնեն անվտանգ ու ժողովրդավարական պայմաններում»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Հիշեցնենք՝ Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների շարունակության հարցն առաջ եկավ այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ Թբիլիսիի համերգասրահում ընդհատեցին խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի ելույթը։