
Երկհարկանի, եվրոպական չափանիշներին համապատասխան գնացքները Վրաստան կհասնեն հուլիսի 17 –ին:
Այս մասին հայտարարել է «Վրաստանի երկաթուղուներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով` գնացքները կգործեն Թբիլիսի- Բաթումի և հակառակ ուղղությամբ. «Ամռանը մեր ուղեւորներն այդ անակնկալի ականատեսը կլինեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես Վրաստանի կառավարությանը, ում աջակցությամբ ձեռք ենք բերել չորս միավոր երկհարկանի, եվրոպայում առաջատար համարվող շվեցարական «Շթալդեր» ընկերության թողարկած գնացքներ»,— հայտարարել է Բախտաձեն: