
Թբիլիսիի կենտրոնական Շարտավա փողոցում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա դի: Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկությունը հաստատել է: Մարմինը հայտնաբերվել է փոսում, բազմաբնակարան շենքի շինհրապարակում: Աղջկան գտել են շինարարները: Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության՝ աղջիկն արդեն երկու օր համարվում էր անհետ կորած, հարազատներն ու ընկերները փնտրում էին նրան: Քրեական գործ է հարուցվել «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով, պատժվում է 2-ից 4 տարվա ազատազրկմամբ:
Նյութի աղբյուր՝ «Իմեդի» հեռուստաընկերություն