Անցած ողջ գիշերվա ընթացքում Թբիլիսիում փնտրում էին արջի քոթոթին: Քաղաքի կենդանիների վերահսկողության ծառայության տնօրեն Թեմուր Փխալաձեի փոխանցմամբ, թեժ գիծ է զանգահարել Իկալթո փողոցի բնակիչներից մեկը՝ վստահեցնելով, թե արջի քոթոթ է տեսել: Դեպքի վայր է ժամանել փրկարարական ջոկատը, սակայն ողջ գիշերվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել գտնել արջին։
Կենդանաբանական այգուց տեղեկացրել են, որ տարծքից կենդանիների փախուստ չի գրանցվել: Տեղեկացնում է «apsny.ge»-ն: