Թբիլիսիում պլաստիկ շշեր հավաքող սարքավորումներ կտեղադրվեն, այս մասին քաղաքի կառավարման նիստի ժամանակ տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Գաղափարը՝ «Քո միտքը Թբիլիսիի քաղաքապետին» ծրագրի շրջանակներում ներկայացրել է մի քաղաքացի, իսկ քաղաքապետարանը կիրականացնի այն:
«Այս ծրագիրը համահունչ է թափոնների վարման ռազմավարությանը, որը մունիցիպալիտետը և երկիրը ստանձնել են ասոցացման պայմանագրում նշված պարտականություններով: Մենք սկսել ենք աշխատել այս գաղափարի շուրջ: Ցանկություն կա նաև համագործակցել մասնավոր հատվածի հետ, որոնք վերամշակմանը միանալու ցանկություն կհայտնեն: Թբիլիսիի բոլոր գամգեոբաները կապահովվեն հավաքող սարքավորանքներով: Կարծում եմ, շատ հետաքրքիր և կարևոր ծրագիր է»,- հայտարարել է Կալաձեն: