
«Թբիլիսիի պարեկապահակային ոստիկանության անձնակազմը, հավանաբար, կաճի»,- այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ պարեկապահակային ոստիկանության անձնակազմի ավելացումը կապված է ոստիկանությունում առկա բարեփոխումների հետ:
Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, նախատեսվում է պարեկապահակային ոստիկանության աշխատակիցների պատրաստում և նոր տեխնոլոգիաների ներդրում:
Այսօրվա դրությամբ, Թբիլիսիում պարեկապահակային ոստիկանության անձնակազմում 110 աշխատակից կա: