Թբիլիսիում մեքենան կայանելու ժամանակ հայտնվել է բնակելի տան բակում (լուսանկար)

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Netgazeti.ge-ին ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ վարորդը մեքենան կայանելու ժամանակ չի կարողացել ղեկավարել մեքենան, որից հետո այն հայտնվել է բնակելի տան բակում։

Վարորդը ստացել է մարմնական թեթև վնասվածք: Ընթանում է հետաքննություն՝ քրեական օրենսգրքի 276 հոդվածով, ինչը ենթադրում է տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է առողջական խնդիրների:

ავვტოსაგზაოშემთხვევა

Թողնել պատասխան