
Թբիլիսիում հատուկ գործողությունների արդյունքում, հավանաբար կողոպուտի կասկածանքով, իրավապահները ձերբակալել են 2 մարդու: Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Ագլաձեի փողոցում տեղակայված «Մեգալայն» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:
Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այս պահի դրությամբ հատուկ գործողության մանրամասները հայտնի չեն: