Թբիլիսիում հանրային տրանսպորտը չի թանկանա

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ չնայած լարիի արժեզրկմանը՝  հանրային տրանսպորտի վարձավճարների ավելացում չի նախատեսվում:  Փոխքաղաքապետ Իրակլի Լեկվինաձեն ասել է, որ խոսք չի գնում միկորավտոբուսնների սակագների մասին, քանի որ ըստ երթուղիները սպասարկող ընկերության միջև գործող պայմանագրի՝  երթուղայինները  պարտավոր չեն կառավարության հետ համաձայնեցնել երթևեկության սակագները: Այսօր մայրաքաղաքում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքն 80 թեթրի է, կարճ երթուղիներում՝ 40-50 թեթրի: 50 թեթրի է նաև մետրոյի սակագինը: Դեկտեմբերի սկզբին Ռուսթավի-Թբիլիսի երթուղու վճարը թանկացավ 20 թեթրիով՝ հասնելով 1.5 լարիի: Երթուղին սպասարկող կազմակերպությունը թանկացումը կապում է լարիի արժեզրկման հետ: Անցնող  տարում լարին արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ հասնելով 2.80-ի:

 

Թողնել պատասխան