Վերածննդի դարաշրջանի աշխարհահռչակ վարպետներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները 2018-ին կներկայացվեն Վրաստանում Check in Georgia կառավարական ծրագրի շրջանակներում:
Այս մասին նախագծի ներկայացման ընթացքում հայտարարել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին: «Մեր նպատակն է համագործակցել ծրագրի հետ՝ հնարվորություն տալով առաջին անգամ անցկացնել նմանօրինակ միջոցառումներ։ Մենք սկսեցինք Բոտիչելիի եւ Կարավաջոյի աշխատանքներից, այս տարի շարունակում ենք Միքելանջելոյի գործերով»,-նշել է դեսպանը:
Թբիլիսիում 2018-ի մայիսից սեպտեմբեր ծրագրված 3 ցուցահանդեսների ընթացքում կներկայացվի Տիցիանի «Մադոննան նորածնի հետ» կտավի բնօրինակը: