Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերը պաշտպանող բաժինը օգոստոսի 17-ին Թբիլիսիում վիզաների տրամադրման նոր կենտրոն կբացի, որը ավելի արագ կսպասարկի քաղաքացիներին։ Այս մասին Rustavi2-ի եթերում հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։
Վիզաների ձեռք բերման հարցում առկա խոչընդոտները քննարկման թեմա են դարձել այն բանից հետո, երբ վրացական մամուլն ահազանգեց Ռուսաստանի հյուպատոսական ծառայության մոտ ծառացած հսկայական հերթերի և լարված իրավիճակի մասին:
Նոր կենտրոնի մասին տեղեկատվություն է հրապարակվել նաև Ռուսաստանի շահերը պաշտպանող բաժնի պաշտոնական կայք էջում: Հայտարարությունում ասված է, որ նոր շենքը նախորդից ավելի հարմարավետ է և արագ կսպասարկի քաղաքացիներին:
Անցագրային նոր կենտրոնը կտեղակայվի Բեսիկի փողոցի 4 հասցեում: