Կաշառք ստանալու կասկածանքով `Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության` Թբիլիսիի ազգային պարկի անտառապահներ Խվտիսո Միրգիաուլիին, և Գեորգի Ապցիաուրիին:
Ըստ քննչական վարչության տեղեկությունների` մեղադրյալները, իրենց վերահսկողության տակ գտնվող Թբիլիսիի ազգային պարկի անտառային ֆոնդի տարածքում, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների ապօրինի հատման և որպես փայտանյութ օգտագործելու դիմաց քաղաքացուց պահանջել են 1500 լարի կաշառք:
Քննչական ծառայությունն անտառապահներին ձեռբակալել է նշված գումարը ստանալու փաստով: Գործի քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի հատկանիշներով: Անտառապահներին սպառնում է 7-ից մինչև 11 տարվա ազատազրկում: Լուրը հրապարակել է «Interpressnews» լրատվականը: