
Վրաստանի մայրաքաղաքում հուլիսի 1-2-ին կանցկացվի հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք։
Թբիլիսիում գտնվող Խուշի անվամբ հնդկական ռեստորանում այցելուները կարող են գտնել հնդկական ավանդական հագուստ, զարդեր, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ և բազմաթիվ այլ իրեր։
Ցուցահանդեսի ընթացքում հյուրերը անվճար կհյուրասիրվեն հնդկական սառը ըմպելիքներով և թեյով։
Միջոցառման կազմակերպիչը «Հնդկական տուն» կազմակերպությունն է, որն արդեն ավանդույթ է դարձրել Վրաստանում հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի անցկացումը։