Թբիլիսիում առանց համապատասխան թույլտվության փողոցային առեւտրի իրականացման տուգանքը 20 լարիի փոխարեն կկազմի 50 լարի: Խորհրդարանին են ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում ծրագրված փոփոխությունները, որոնց համաձայն՝ Թբիլիսիում առանց թույլտվության փողոցային առեւտրի տուգանքի չափը կփոփոխվի:
Մասնավորապես, Թբիլիսիի տարածքում փողոցային առեւտրի իրականացումը, առանց համապատասխան թույլտվության՝ ֆիզիկական անձի դեպքում կկազմի 50 լարի, իրավաբանական անձի դեպքում՝ 100 լարիի փոխարեն՝ 300 լարիի:
Աճում է նաեւ իրավասու անձի պահանջներին չենթարկվելու վերաբերյալ տուգանքը՝ 50 լարիից դառնալով 200 լարի:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում փողոցային առեւտրի դեմ պայքարը մեկնարկել է նախորդ տարի: