Թբիլիսիում ամենաշատ ավտովթարները լինում են Կախեթիի մայրուղու վրա, Աղմաշենեբելիի եւ Ծերեթելիի պողոտաներում: Ամենավտանգավոր ճանապարհների հնգյակում է նաեւ Բարաթաշվիլիի փողոցը եւ Մտկվարիի (Քուռ գետի) աջ ափը: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Տարեսկզբից Կախեթիի մայրուղու վրա 21 ավտովթար է գրանցվել (113 դեպք է գրանցվել 2017 թ.), Աղմաշենեբելիի պողոտայում՝ 14 (2017-ին՝ 81), Ծերեթելիի պողոտայում` 12 (2017-ին՝ 72): Ինչ վերաբերում է Բարաթաշվիլի փողոցին եւ Մտկվարիի աջ ափին, ապա այնտեղ տարեսկզբից մինչև հիմա գրանցվել է 9-ական դեպք:
2018 թ. հունվար-փետրվար ամիսներին Թբիլիսիում 440 ավտովթար է եղել, իսկ 2017 թվականին՝ 3 հազար:
Նշենք, որ անցյալ տարի Վրաստանի իշխանությունները խստացրեցին ավտոճանապարհների վերահսկողությունը եւ բարձրացրեցին պատիժը՝ երթեւեկության կանոնների խախտման համար: