
Թբիլիսիի Քսանի փողոցի բնակելի շենքերից մեկի շքամուտքում նռնակ է հայտնաբերվել: «Կուրիերի» տեղեկությամբ, նռնակը գտել են շենքի երրորդ հարկում ապրող նախկին ոստիկանի բնակարանի մուտքի դռան առջև։
Նռնակը նկատել է շենքի բնակիչներից մեկը՝ անմիջապես ահազանգելով ոստիկանություն: Տեղում մոբիլիզացվել են ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, նռնակը փորձաքննության է տարվել: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են, նախկին ոստիկանի ընտանիքը միջադեպին դեռևս չի անդրադարձել: