Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է Mercer միջազգային խորհրդատվական ընկերության կազմած աշխարհի ամենէժան քաղաքաների տասնյակում։
Worldwide Cost of Living 2017 (Աշխարհում ապրելու արժեքը) հետազոտության համաձայն` Թբիլիսին զբոսաշրջիկների համար ամենաէժան երկների շարքում զբաղեցրել է 204-րդ հորիզոնականը։ Համաշխարհային աղյուսակում վերջին տարվա ընթացքում Թբիլիսին «ամերիկյան դոլարի համեմատաբար կայուն փոխարժեքի» շնորհիվ 6 կետով բարելավել է դիրքերը։ Այսպես են բացատրում հետազոտության հեղինակները։ Այսպիսով Թբիլիսին Worldwide Cost of Living 2017թ․-ի աղյուսակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Ապրելու ու աշխատելու համար ամենաթանկ քաղաքը համարվել է Անգոլայի մայրաքաղաք Լուանդան:
Worldwide Cost of Living -ի հետազոտությունը կազմվում է ամեն տարի՝ հիմնվելով քաղաքներում շուրջ 200 տեսակի ծառայությունների և մթերքների գների համեմատության վրա։ Հատկանշական է՝ որպես կողմնորոշիչ քաղաք ընտրվել է Նյու Յորքը, որի հետ էլ համեմատվել են մյուս քաղաքները: