Թբիլիսին 18 ընտրատեղամաս կունենա` 10-ի փոխարեն

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի ընտրական օրենսգրքի  փոփոխությունների  նախագծին:   Փոփոխությունների նպատակն է ` ընտրական օրենսգիրքը համաձայնեցնել Սահմանադրական դատարանի` 2015-ի  մայիսի-28ի  որոշման հետ: 

Դատարանը ոչ սահմանադրական էր ճանաչել համամասնական ընտրատարածքների բաժանման սկզբունքը, քանի որ հաշվի չի առնված ընտրատեղամասերում ընտրողների քանակը:

«Այն փոփոխությունները, որոնք  վերաբերում են ընտրատարածքների սահմանների բաժանմանը, նշանակալի առաջընթաց են` որպես իրավահավասար ընտրության  սկզբունք» ,-ասված է Վենետիկի  հանձնաժողովի զեկույցում:

Հանձնաժողովը դրական է գնահատել նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորների`  ընտրական շեմը  30 -ից 50 տոկոս  դարձնելու նախաձեռնությունը: Հանձնաժողովը դժգոհություններ նույնպես ունի, մասնավորապես` ոչ բավարար է համարել   փոփոխությունների գործընթացում ընդդիմության ներգրավվածությունը:

Ըստ բարեփոխումների` փոփոխվել են   73-ից  50   ընտրական  տարածքների սահմանները: Այսուհետ Թբիլիսիում կլինի 18 ընտրատարածք` 10-ի փոխարեն: Իսկ  շրջաներում` 42  ընտրատարածք` ընտրատեղամասերի միավորման կամ բաժանման արդյունքում:

Վենետիկի հանձնաժողովի նպատակը  անդամ երկրներին իրավախորհրդատվությամբ ապահովելն է, մասնավորապես`  աջակցել պետություններին` իրավական և ինստիտուցիոնալ կառույցները եվրոպական չափանիշներին   համապատասխանեցնելու համար:

 

Թողնել պատասխան