CNN լրատվականի ամանորյա ֆոտոշարքում, որտեղ ցուցադրվում են տոնական լուսավորությամբ աչքի ընկնող աշխարհի տարբեր քաղաքները, Լոնդոնի, Մոնակոյի, Նյու Յորքի, Ռիո դե Ժանեյրոյի, Բեռլինի և այլ քաղաքների շարքում առանձնանում է նաև Թբիլիսին: Ամերիկյան հեղինակավոր լրատվականը նշում է, որ քաղաքի լուսավորությունը հետաքրքրիր է դարձնում նաև երթևեկությունը՝ նույնիսկ օրվա ծանրաբեռնված ժամերին:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային մամուլը հիացմունքով է արձագանքում Թբիլիսիի ամանորյա ձևավորմանը: 2016 թվականին Թբիլիսիի գլխավոր տոնածառը ընդգրկվել էր Euronews-ի կազմած աշխարհի ամենայուրահատուկ տոնածառների ցանկում: