Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանն այսուհետ ի վիճակի է ընդունել ցանկացած տիպի և չափի ինքնաթիռներ:
նախարար Դմիտրի Քումսիշվիլիի գլխավորությամբ բացվել է նոր թռիչքուղին: Հիշեցնենք, որ վերականգնողական աշխատանքների պատճառով օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել էին ցերեկային թռիչքները: 12 շաբաթ տևած աշխատանքներում ներգրավված էր 200 մարդ և 60 միավոր տեխնիկա, «Բլեք սի գրուփ» ընկերությունն այս նպատակով 7.2 միլիոն դոլար ներդրում է արել:
Թռիչքուղու վերանորոգումը 2015-ին մեկնարկած մեծամասշտաբ վերականգնողական ծրագրի մասն է, ընդհանուր, օդավավակայանի ենթակառուցվածքների զարգացման և նավիգացիոն համակարգի նորացման համար ավելի քան 70 միլիոն լարի է ծախսվել: Այս պահին ընթացքի մեջ է ժամանման նոր տերմինալի շինարարությունը, այն շահագործման կհանձնվի 2017 թվականի վերջին: