
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին և նրանց ընտանիքներին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 73-րդ ամյակի կապակցությամբ:
Կախա Կալաձեն այսօր առավոտյան Վակեի այգում, որտեղ ամեն տարի նշվում է հաղթանակի օրը, հանդիպել է վետերաններին: Նա նշել է, որ հարգում և աջակցում են վետերաններին:
«Ուզում եմ շնորհավորել մեր պատերազմի վետերաններին: Այս մարդկանց զոհաբերությամբ ենք հաղթել ֆաշիզմին: Վրաստանը, իրապես, նպաստել է այս հաղթանակին և մայիսի 9-ը մեզ համար ևս հաղթանակի օր է: Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է աջակցել պատերազմի վետերաններին ամեն տարի», — ասել է Կախա Կալաձեն: