Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները ֆեյսբուքյան իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել, ըստ որոնց՝ քաղաքային իշխանության նիստին քաղաքապետ Կախա Կալաձեն շան հետ է ժամանել աշխատավայր։
Քաղաքապետը շանն անցյալ շաբաթ է վերցրել շների պահման համայնքային հաստատությունից: Կալաձեն շանն անվանել է Տիֆանի: Իր ինստագրամում քաղաքական գործիչը տեղադրել է տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես են իր երեխաները խաղում իր աշխատասենյակում:
Ինչպես երևում է, Տիֆանին բնակվում է քաղաքապետարանում, քանի որ երեկ շունը երևացել է քաղաքապետարանի նիստերի դահլիճում:
«Սա քաղաքապետարանի նոր աշխատակիցն է»,- ֆեյսբուքյան իրենց էջերում կատակում են վրացիները:
Լուսանկարները` ipress.ge-ի և Եկատերինա Ջոջուայի