Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն քաղաքային խորհրդի նիստում հայտարարել է, որ քաղաքապետարանի և 10 վարչական շրջանների աշխատակազմերի թիվը փետրվարի վերջից կփոփոխվի՝ 1496-ից կկրճատվի մինչև 1376-ը՝ պակասելով 120-ով։
Ըստ Խմալաձեի, քաղաքապետարանի աշխատակիցների թիվը 202-ից կկրճատվի մինչև 120: Բնապահպանական ծառայությունը 30-ի փոխարեն 35 աշխատակից կունենա, իսկ տնտեսական ծառայության 31 աշխատակցից կմնան 26-ը։ Փոփոխություններ կկատարվեն նաև քաղաքային ծառայությունների այլ բաժիններում։
Ինչ վերաբերում է Թբիլիսիի վարչական շրջանների աշխատակիցներին, ապա, ըստ Խմալաձեի, նրանց թիվը 691-ից կնվազի մինչև 612-ը։