Թբիլիսիի քաղաքապետարանը 30 հիբրիդային մեքենա կգնի

Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքային մոնիտորինգի ծառայության համար 30 հիբրիդային ավտոմեքենա գնելու մրցույթ է հայտարարել։

Ապրանքի մոտավոր արժեքը կազմում է 1,744 մլն լարի (ավելի քան հազար  դոլար): Մրցութային հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 2-ը:

Մրցութային փաստաթղթերի համաձայն, ավտոմեքենաները պետք է լինեն 2018 թվականի արտադրության եւ սպիտակ գույնի:

Հիշեցնենք, որ տարվա սկզբին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանձնարարել էր իր տեղակալ Իրակլի Խմալաձեին՝ մեկնարկել քաղաքային մոնիտորինգի ծառայության բարեփոխումների իրականացումը:

Թողնել պատասխան