
Թբիլիսիում Թամար թագուհու անունը կրող կամրջի նորոգման նպատակով քաղաքապետարանը ինժեներական և երկրաբանական հետազոտության մրցույթ է հայտարարել: Այս նպատակով մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են ծախսել 50 հազար լարի (մոտ 20 հազար դոլար):
Քաղաքապետարանը նախատեսում է վերակառուցել կամրջի երթևեկելի մասը: Այս կամուրջը Դիդուբե-Չուղուրեթիի շրջանը միացնում է Վակե-Սաբուրթալո տարածքին:
Կամուրջի շինարարությունը սկսվել է 1931-ին, ավարտվել՝ 1935-ին: Այն կոչվել է «Չելյուսկինյան կամուրջ»՝ Չելյուսկին նավի ճանապարհորդների պատվին: 1989 թվականից կամուրջը վերանվանվել է Թամար թագուհու անվամբ: