Թբիլիսիի քաղաքապետարանը սպիտակ գույնի հիբրիդային մեքենաներ է ձեռք բերում

Թբիլիսիի քաղաքապետարանը 30 սպիտակ գույնի հիբրիդային մեքենա ձեռք կբերի: Քաղաքապետ Կախա Կալաձեն այդպիսով ողջունել է կառավարության որոշումը, ըստ որի  պետական բոլոր կառույցներում արգելվում է սև գույն ունեցող ծառայողական մեքենաների շահագործումը։

Imedinews-ի փոխանցմամբ, 2018 թվականին արտադրված ու դեռևս չշահագործված 30 մեքենայի համար ավելի քան 1 մլն 578  հազար 270 լարի կծախսվի։

Հիբրիդային մեքենաներ ձեռք բերելու գործընթաց է սկսել նաև երկրի խորհրդարանը։ Հայտարարված մրցույթին մասնակցում են «Toyota Center Tegegeta» և «Hyundai Auto Georgia» ընկերությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ «սև ջիպերի դարաշրջանը» պետք է ավարտվի:

 

Թողնել պատասխան