Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեի խոսքով` տարբեր խնայողությունների շնորհիվ Թբիլիսիի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ գնելու համար գումար է հատկացրել:
Մայա Բիթաձեն «Եվրոպական Վրաստան» խմբակցության նիստին հայտարարել է, որ հատկացված գումարը կազմում է 50 միլիոն լարի, որով 100 նոր էկոլոգիապես մաքուր ավտոբուս ձեռք կբերվի։
Թբիլիսիի բյուջեում փոփոխություններ մտցնելու համար հաջորդ շաբաթ նիստ կհրավիրվի:
Նշենք, որ «Եվրոպական Վրաստանը» քաղաքապետի ներկայացուցչին հրավիրել էր՝ տրանսպորտային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն և քաղաքապետարանի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեն: