Թբիլիսիի քաղաքապետարանը հատկացրել է 3 միլիոն լարի վաղ շրջանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող Վրաստանի քաղաքացիների բուժման նպատակով:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հայտարարության համաձայն, նախաձեռնության նպատակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժման ծախսերը նվազեցնելն է:
«Սա նախադեպը չունեցող իրավիճակ է, երբ պետության կողմից ֆինանսավորվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժումը վաղ շրջանում : Թբիլիսիի քաղաքապետարանը առաջին հաստատությունն է, որ իրականացնելու է նման ծրագիր» հայտարարել է Նարմանիան: