Թբիլիսիում հետիոտների համար ճանապարհը հատելու բարդություն ներկայացնող հարյուրից ավելի վայրեր կան, որտեղ նախատեսվում է լրացուցիչ հետիոտնային անցումներ կամ, այսպես կոչված, «զեբրեր» կազմակերպել:
Այս մասին այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ես ուզում եմ հանձնարարել մարզային վարչությունների ղեկավարներին բացահայտել այն վայրերը, որտեղ ակնհայտորեն զգացվում է հետիոտնային անցումների բացակայությունը, որպեսզի համապատասխան ենթակառուցվածքային աշխատանքներ կատարվեն մեր կողմից` նշագծման, լուսացույցերի տեղադրման և այլն», — ասել է քաղաքապետը:
Կալաձեն նաև ընդգծել է գիշերային լուսավորության «զեբրա» լամպերի ստեղծման անհրաժեշտությունը, այսպես կոչված, LED-լամպեր:
Քաղաքապետը հիշեցրել է, որ մինչև տարեվերջ Թբիլիսին կստանա մոտավորապես հարյուր ժամանակակից ավտոբուս: