Թբիլիսիի քաղաքապետարանը դադարեցնում է «Սիթի պարկ» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2018 թվականի ապրիլի 10-ից դադարեցնել «Սիթի պարկ» ընկերության կետ կնքած պայմանագիրը»,-նշել է Կալաձեն:
Քաղաքապետը հստակեցրել է նաև, որ որոշման պատճառը ընկերության կողմից անպատասխանատվությունն ու իրավասությունների ոչ պատշաճ կատարումն է:
Կախա Կալաձեն նաև հավելել է, որ մինչ կայանման նոր համակարգի մշակումը, ապրիլի 10-ից «Սիթի պարկ»-ի գործառույթները կիրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը: